|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Սիրիայի ազգային բանակի»-ի աղբյուրը հայտնում է, որ «Սուլթան Սուլեյման Շահ»–ի և «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորումների շուրջ 2300 զինյալ այսօր հավաքվել է Հավվար-Քիլիսում, որտեղից նրանք անցնելու են Թուրքիա, ապա՝ Ադրբեջան: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լրագրող Լինդսի Սնելը:
Նա վերջում սարկաստիկ հարց է տալիս. «Այնտեղ հրադադար է․ գուցե նրանք գնում են այնտեղ՝ որոշ հումանիտար աշխատանքներ իրականացնելո՞ւ»։
Եթե նշված թվերը ճիշտ են, ապա դա նշանակում է, որ երկու խմբավորումների ահաբեկիչների ընդհանուր թվի 20%-ից ավելին արդեն գտնվում է Ադրբեջանում: