|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակապես չի կատարել, և չի էլ պատրաստվում կատարել: Ըստ այդմ` Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, որ պատրաստակամ են եղել այդ պայմանավորվածությունները կատարելու, լիովին կեղծիք են:
«Ինչ-ինչ պատճառներով մշտապես փորձում են ապակայունացնել վիճակը և սանձազերծել մարտական գործողություններ: Վաղ առավոտից նորից սկսել են հարձակողական գործողությունները երեք-չորս ուղղություններով: Մասնավորապես, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ: Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդային ուժերը, թուրքական օդուժի պատսպարման, հետախուզական և կառավարման կետերի աջակցման տակ կիրառելով բազմատեսակ մարտական ԱԹՍ-ներ, կատարել են 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր ՀՕՊ-ին հաջողվել է խոցել 1 Սու-25 գրոհիչ: Օրվա ընթացքում տարբեր ձևերով մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ` զրահատեխնիկայի, հրետանու և այլ միջոցների կիրառությամբ: Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը: Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,-մանրամասնեց նա` հավելելով, որ գիշերային ժամերին մարտական գործողությունների որոշակի թուլացում է տեղի ունենում, և որ թշնամին փորձելով պատսպարվել մեր զինված ուժերի հարվածներից, գիշերային ժամերին փորձում է զորքերի վերախմբավորում, համալրումներ իրականացնել, որ վաղ առավոտյան վերսկսի հարձակողական գործողությունները: