|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորված զինվորներ:
Նախարարն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ:Արսեն Թորոսյանը եղել է բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում, հիվանդասենյակներում, հետաքրքվել վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան:
Արսեն Թորոսյանը համոզվել է, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները զինվորների կյանքը փրկելու համար:
Միաժամանակ, նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում:
Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով` գնահատելու համար վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու պատրաստվածության աստիճանը, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր և հավաստիացել, որ թե' բուժանձնակազմերը, թե' կազմակերպությունները լիովին պատրաստեն որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու մեր զինվորներին:
Արսեն Թորոսյանը շնորհակալությունէ հայտնել բժշկական անձնակազմերին նվիրումի համար և ընդգծել, որ այս ռազմաճակատում մենք էլ ենք հաղթելու: