|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքը հատեց 100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($ 1 000 000) է հատկացրել Արցախին, որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Այս հատկացումով, Համազգային դրամահավաքի գումարը հատեց 100 միլիոնի շեմը։ Շնորհակալություն բոլոր նվիրատուներին», - գրել է նա։