|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։