|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացնում է, որ ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 17:00-ից, Հրազդան քաղաքի Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնում (հասցե՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 23 փողոց 40, ՀՅԴ Հրազդանի երիտասարդական կենտրոն): Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 13:00-ից, նույն հասցեից:
Մհեր Հարությունյանը հուղարկավորվելու է Հրազդանի քաղաքային պանթեոնում։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանը զինակիցների հետ միասին զոհվել է Արցախում՝ ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար ծանր մարտեր մղելիս: