|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են միջազգային հանրությանը կարծիք պարտադրել, ըստ որի` իր երկիրը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին, քանի որ «նրանք պարտվել են Ադրբեջանի հետ մարտերում»: Թուրքիայի առաջնորդն իր կարծիքը հայտնել է քաթարական The Peninsula թերթին տված հարցազրույցում:
«Հայաստանը գրեթե 30 տարի բռնազավթել էր Ադրբեջանի տարածքների մի մասը, - ասել է նա:- Միջազգային հանրությունը տասնամյակներ անտեսել է այս փաստը, ինչը հիմքեր է ստեղծել Ադրբեջանի դեմ նոր սադրանքների համար: Ի պատասխան՝ Բաքուն որոշել է սկսել գործողություն՝ պատմական հողերի ազատագրման համար: Այսօր Ադրբեջանը փուլ առ փուլ ազատագրում է երկիրը: Հայաստանը պատերազմի դաշտում ջախջախիչ պարտություն է կրում, ուստի փորձում է կարծիք կազմել ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ»:
Ըստ թուրք նախագահի՝ Թուրքիան «ճշմարիտի կողմից է և անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգտագործել բոլոր ռեսուրսները՝ Ադրբեջանի եղբայրներին աջակցելու համար»: «Հայ-ադրբեջանական հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևեր և հաշվի առնվեն միջազգային իրավունքի նորմերը», - ասել է Կիպրոսի, Սիրիայի և Իրաքի տարածքներ ներխուժած երկրի նախագահը: