|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան: Խորհրդարանը կոչ է արել կառավարությանը` ԵԱՀԿ շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկել այդ փաստով հետաքննություն սկսելու նպատակով։
Մեկ այլ բանաձևով խորհրդարանը կոչ է արել ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայից պատասխաններ պահանջել Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու համար և հորդորել չխառնվել հակամարտությանը։
Բանաձևի հեղինակն է «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Ջոել Ֆորդևինդը։