|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հակառակորդի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված լայնածավալ գործողությունների ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության և խիզախության համար, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հովիկ Աղաջանյանն իսկական փրկարար էր, հայրենասեր, սրտացավ ու նվիրված իր գործին և ընկերներին, օժտված էր պատասխանատվության բարձր զգացումով: Գործընկերների խոսքերով` հատկապես այս օրերին, խիզախությունը նրա ամենօրյա աշխատանքն էր ու սովորական պարտականությունը:
Հովիկ Յուրիի Աղաջանյանը ծնվել էր 1994թ. դեկտեմբերի 20–ին, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: Նա ամուսնացած չէր»,- ասվում է հաղորդագրության մեջ: