|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կցուցադրվի ըստ ռուս ժողովրդական հեքիաթների «Գայլն ու յոթ ուլիկները» բարեգործական մանկական ներկայացումը (բեմադրիչ` Իռա Հարությունյան)` իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների համար: Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը:
Հեքիաթի սյուժեն հետևյալն է. մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու ասում, որ նրանց մայրն է:
Բեմում կլինեն թատրոնի երիտասարդ դերասանները:
Հավելենք, որ մանուկներին մուտքի մոտ կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները: