|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ևս այլ 173 քաղաքապետեր ու սենատորներ կոչ են արել Մակրոնի կառավարությանը` չեզոք դիրքում չմնալ Ադրբեջանի ագրեսիայի հարցում:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ համատեղ հրապարակված հոդվածում կոչ է արվում արձագանքել քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներին:
Կոչի միացած գործիչները նաև դատապարտել են Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, ինչպես նաև վարձկաններ ուղարկելը:
Հոդվածում նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, անընդունելի հարձակում է 1915 թ. ցեղասպանության զոհ և Ֆրանսիայի բարեկամ Հայաստանի դեմ: