|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵՄ երկրների առաջնորդները երեկ հավաքվել էին Բրյուսելում, որտեղ պետք է քննարկեին Արևելյան Միջերկրականում և Բելառուսում տիրող իրավիճակը:
Երկու օր տևած գագաթնաժողովի վերջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Թուրքիան, ահաբեկիչներ ուղարկելով Լեռնային Ղարաբաղ, անցել է կարմիր գիծը, ինչն անընդունելի է:
Նշելով, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 300 ջիհադականների առկայության վերաբերյալ կան ապացույցներ, Մակրոնն ասել է. «Մոտակա օրերին զանգահարելու եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և բացատրություն պահանջեմ, քանզի, որպես Մինսկի խմբի անդամ, դա պահանջելը Ֆրանսիայի պատասխանատվությունն է: Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր` Թուրքիային չի սազում նման պահվածքը»: