|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, որը հայտնի է թելեգրամյան Wargonzo ալիքով, հայտնում է, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեթթին Սադիգովին:
«Տեղեկություններ կան, որ նա փախուստի մեջ է: Սադիգովը, ծագումով Դերբենտից է, իր հայրենիքում համարվում է ազգային հերոս: Սադիգովի մայրը լեռնային հրեա է՝ Թամարա անունով: Ադրբեջանի ԳՇ պետը երբեք չի խոսել իր հարազատների մասին: Ահա թե ինչու թուրքական հակահետախուզությունը նրան վերցրել է ծառայության: Մեկ ամիս առաջ Սադիգովը կոնֆլիկտ է ունեցել ժամանած թուրք խորհրդականների հետ: Նա նույնիսկ կտրուկ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին: «Եթե մենք բանակը տանք թուրքերին, միգուցե մեր կանանց նույնպես տանք»,- ասել է նա: Ռուսաստանում Սադիգովին դեռ չեն տեսել, ու նույնիսկ ամենամոտ հարազատները չեն կարող կապ հաստատել նրա հետ», - գրում է Wargonzon-ն: