|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է. ըստ «Ինտերֆաքս»-ի` հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ Երևանում հանդիպման ժամանակ:
Նա, մասնավորապես, նշել է. «Կոնկրետ իրավիճակներում բազայի ներուժը պետք է օգտագործվի»:
Ըստ Փաշինյանի՝ մեծամասշտաբ պատերազմի այս փուլում Ղարաբաղյան հակամարտության գոտում «ներուժի օգտագործման անհրաժեշտություն չի ձեւավորվել»: «Բայց իրավիճակն անկանխատեսելի է, եւ ոչ ոք չի կարող ճշգրիտ կանխատեսել հետագա զարգացումը»,- հստակեցրել է նա:
Բացի այդ՝ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ ադրբեջանական և ռուսական կողմերի հետ եռակողմ հանդիպման անցկացումը հնարավոր չի համարում:
«Ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում այդքան էլ տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին: Բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ու պայմաններ են անհրաժեշտ»,- ընդգծել է վարչապետը: