|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնցում խաղաղ բնակչությունը հակառակորդի կողմից ենթարկվել է հրետակոծության կամ այլ բնույթի հարձակումների, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Պետք է նշեմ, որ և պատսպարված, և տարահանված բնակչությունը գտնվում է Կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում: Բոլոր խնդիրները, ըստ դրանց առաջացման լուծվում են: Տարահանված մարդիկ պետության հաշվին ապահովված են անհրաժեշտ պարագաներով՝ սննդամթերքով և նյութական այլ աջակցությամբ: Տարահանված բնակչությունը տեղավորվել է Արցախի Հանրապետության այլ բնակավայրերում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը»,- նշեց պետնախարարը:
Նա ընդգծեց, որ Արցախը ապահովված է բոլոր անհրաժեշտ ապրանքներով, այս պահին որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի: