|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ կառավարությունը շտապ պետք է դիմում ներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որպեսզի որևէ ազդեցություն ունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում այսօր քննվող հարցի վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Նա մանրամասնեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր երեկոյան նախատեսված է հատուկ քննարկում Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված՝ այս ռազմական կոնֆլիկտի և պատերազմի առնչությամբ։
«Հատկապես կարևոր նշանակություն ունի, որ Հայաստանի կառավարությունը շտապ ներկայացնի դիմում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որովհետև երբ դու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում ներկայացնում ես դիմում՝ փաստելով մարդու իրավունքների բոլոր այդ կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից, դա անպայման իր ազդեցությունն ունենալու է Անվտանգության խորհրդում Հայաստանի և Ադրբեջանի այս պատերազմական կոնֆլիկտի քննարկման վրա։ Դա իրավական հիմք ու բազա է ստեղծում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից հնարավոր շտապ որոշման կայացման համար»,- ասաց Գևորգ Կոստանյանը։
Նա նշեց, որ հիմա, անկախ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործընթացներից, բազմաթիվ իրավական գործընթացների հնարավորություն կա։ Կոստանյանը հատկապես կարևորեց, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով Հայաստանը հիմա դիմում ներկայացնի, որպեսզի դա որևէ ձևով քննարկման առարկա դառնա նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ այսօր նախատեսված նիստում։
Աննա Բալյան