|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ագրեսիայի առաջին րոպեներին թշնամու հրետակոծության հետևանքով վնասվել է Արցախում ԿԽՄԿ -ին առաքելության և «The HALO Trust» կազմակերպության շենքերի հարևանությամբ գտնվող բնակելի տներից մեկը։ Արցախ տեղեկատվական շտաբը կադրեր է հրապարակել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն: