|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազատամարտի վետերանների միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։
Տարիներ շարունակ ալիևյան արնախում վարչակազմը ձգտել է պատերազմի՝ պարբերաբար սանձարձակ գործողություններ իրականացնելով։ Սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ հայ քաջերը հաղթանակած են լինելու։ Այս պատերազմը լինելու է արյունահեղության վերջը և խաղաղության սկիզբը, հանուն հայ ժողովրդի խաղաղ ապագայի։
Վետերանների միությունը կանգնած է հայ զինվորի թիկունքին և սպասում է պաշտպանության նախարարության հրահանգին մեկնելու Արցախ՝ ի պաշտպանություն ՀԱՅՐԵՆԻՔԻ։
ԱՎՄ պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյան