|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը տարածաշրջանի համար վտանգավոր է համարում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի Հանրապետության ներգրավվածությունը: Սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մայիլյանը նշել է, որ պետք է ծավալվող գործողություններից հեռու պահել Թուրքիային:
«Թուրքիայի ներգրավվածությունը շատ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում: Թուրքիային պետք է հեռու պահել այս ամբողջ գործընթացներից, որովհետև սա կարող է էականորեն փոխել մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասել է Մայիլյանը: