|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի հրաձգության 2020 թվականի առաջնությանը կմասնակցեն 80 մարզիկներ Երևանի և Գյումրու մարզադպրոցներից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Վերջինիս խոսքով` թեպետ դժվար ժամանակներ են, սակայն հրաձիգներին հաջողվել է պահպանել մարզավիճակը: «Մենք որոշ չափով մարզումներ անցկացրել ենք: Ամեն դեպքում ես դժգոհ չեմ մեր մարզիկների կատարած աշխատանքից: Առաջնությանը կմասնակցեն 80 մարզիկներ»,-ասաց Նիկողոսյանը: