|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիկոլ Փաշինյանը՝ հավատարիմ իր գործելաոճին միմյանց դեմ է հանում Հայաստանի քաղաքացիներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Վարագյանը։
«Ամուլսարի հարցը՝ գիտական, մասնագիտական շրջանակներում լուծելու փոխարեն, Փաշինյանի կառավարությունը Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների բնակիչներին թշնամացրել է եւ բաժանել մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր տեսակետը հանքի շահագործման վերաբերյալ: Այնինչ այս հարցը զուտ բնապահպանական էր: Ամուլսարում իրավիճակը կրկին լարված է ու դրանում կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյան անունով»,- նշել է Վահագն Վարագյանը։