|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետի բարի ցանկությունները դրական լիցքեր են հաղորդում, բայց ես վաղուց դադարել եմ հավատալ բաժակաճառերի մակարդակով ենթադրություններին. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ԱԺ ճեպազրույցների ընթացքում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ մինչև 2050 թ. ռազմավարությանը, ըստ որի՝ բնակչությունը 5 միլիոնի պետք է հասնի, և ՀՆԱ-ն ավելանա։
«Ընդամենը իշխանություններին խորհուրդ կտայի, որ շուրջ 5 տասնամյակ ընդգրկումով պլաններ ներկայացնելուց առաջ ոչ վաղ անցյալի հեղափոխության ժամանակահատվածում տրված խոստումները կյանքի կոչեին։ Այս դեպքում թերևս գործ ունենք գեբելսյան հայտնի սկզբունքի հետ, երբ որքան մեծ է լինում սուտը, այնքան հեշտ է դրան հավատալ»,- ասաց նա։
Պատգամավորի համոզմամբ՝ այն վիճակը, որն այսօր ստեղծված է մեր երկրում, բավարար հիմքեր չի տալիս լավատեսությամբ լցվելու այդ ցանկությունների նկատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում: