|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարություն է տարածել առ այն, որ ՄԱԿ-ը բարեփոխումների կարիք ունի՝ հետագա զարգացման և ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու հնարավորության համար: Այս մասին նա ասել է կազմակերպության 75-ամյակի առիթով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանդիսավոր նիստի ընթացքում. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ համաշխարհային խնդիրները պահանջում են համաձայնություն և համագործակցություն, բայց չափազանց հաճախ Անվտանգության խորհուրդն արգելափակման մեջ է հայտնվում, երբ անհրաժեշտ է կարևոր որոշումներ ընդունել։
«Մեզ հարկավոր են բարեփոխումներ։ ՄԱԿ-ը պետք է շարունակի զարգանալ՝ ունենալու համար XXI դարի գլոբալ մարտահրավերներին արձագանքելու հնարավորություն։ Գերմանիան նախկինի պես պատրաստ է ուրախությամբ ստանձնել պատախանատվություն ընդլայնված Անվտանգության խորհրդում»,- շեշտել է կանցլերը: