|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սաուդյան Արաբիայի հյուսիսում հայտնաբերվել են մարդկային հետքեր, որոնք թողնվել են 120 000 տարի առաջ, գրում է Phys.org-ը:
Homo sapiens-ի ոչ մեծ խումբ կանգ է առել ծանծաղ լճի մոտ, որտեղ հաճախ էին այցելում նաեւ ուղտերը, ցլերն ու փղերը, որոնք իրենց չափերով գերազանցում էին ժամանակակից կենդանիների տեսակներին:
Հնարավոր է, որ մարդիկ նաեւ մամոնտների որս են արել այդ նույն տեղում, բայց երկար չեն մնացել՝ օգտագործելով այս կետը որպես ճանապարհին կարճ դադար տալու տեղ:
Այս մանրամասն տեսարանը գիտնականների կողմից վերականգնվել է Մեծ Նեֆուդ անապատում մարդու եւ կենդանիների հետքերի հայտնաբերումից հետո Science Advances-ում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:
Այսօր Արաբական թերակղզու համար բնորոշ են անսահման, չոր անապատները, որոնք չափազանց անհյուրընկալ էին հին մարդկանց եւ նրանց որսած կենդանիների համար:
Սակայն վերջին տասնամյակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջսառցադաշտային ժամանակահատվածում դա միշտ չէ, որ կախված է եղել կլիմայի բնական փոփոխականությունից: