|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ԱՀ փաստաբանների պալատի նախագահ Օլյա Ալթունյանին և պալատի անդամներին:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Փաստաբանների պալատի դերը՝ որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, ինչպես նաև իրավական պետության կառուցման գործում: Քննարկվել են նաև փաստաբանական գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց լուծումը, ըստ փաստաբանների պալատի անդամների, պահանջում է օրենսդրական բարեփոխումներ:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայել մատնանշած օրենքները և անհրաժեշտության դեպքում հանդես գալ առաջարկություններով:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: