|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Թայվանի նեղուցի մոտ. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ժեն Գոցյանին հղումով:
Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք ողջամիտ և անհրաժեշտ գործողություններ են՝ ուղղված Թայվանի նեղուցում ընթացիկ իրավիճակին և ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը»:
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ Թայվանը Չինաստանի ներքին գործն է, որը չի հանդուրժում օտարերկրյա միջամտությունը։
«Չինաստանի վրա վերահսկողության համար Թայվանն օգտագործելու փորձերը կամ ինքնակատարելագործման նպատակով օտարերկրացիների վրա հենվելը ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել է: Նրանք, ովքեր կրակի հետ են խաղում, կայրվեն»,- շեշտել է նա:
Նշենք՝ Չինաստանի հայտարարությունը կատարվել է ԱՄՆ էկոնոմիկայի փոխնախարար Քիթ Քրաչի Թայվան այցի օրը։ Նա պետք է հանդիպի երկրի նախագահ Ցայ Ին-վենի հետ, իսկ շաբաթ ներկա գտնվի հանգուցյալ նախագահ Լի Թեն-հուեյի հիշատակի արարողությանը։