|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տարաս Վիսոցկին հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է արգելել Ռուսաստանից կարտոֆիլի ներկրումը՝ տեղական գյուղատնտեսությանն աջակցելու համար։ Ըստ Վիսկոցկու, կարտոֆիլագործության զարգացման աշխատանքային խմբի հետ ունեցած քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել այն գործիքակազմին, որը կարող է նպաստել տեղական արտադրողի եւ վերամշակողի աջակցմանը։
Այդ համատեքստում էլ դիտարկվել է Ռուսաստանից կարտոֆիլի ներկրման արգելումը։ Այս տարի, հիշեցնենք, որ Ուկրաինան Ռուսաստանից ներկրել է 51,2 միլիոն տոննա կարտոֆիլ։ Կանխատեսվում է, որ այս տարի Ուկրաինայում կարտոֆիլի ընդհանուր բերքը կկազմի 20 միլիոն տոննա։