|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Երևանի քաղաքապետարանն ի սկզբանե մտադիր էր մարզադաշտը վերանորոգել, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենքի կառուցումն է:
Նոր շենքը կարող է կառուցվել «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում, որտեղ համայնքն ազատ տարածք ունի:
Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի: