|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է ամերիկացի գեներալ Թ.Ռեյի հայտարարությունը Air Force Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր սեպտեմբերի 13-ին. այս մասին տեքստը տեղ է գտել դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այն պահին, երբ ամբողջ աշխարհը սգում և հիշում է Ամերիկայում ահաբեկչությունների զոհերին, Թ. Ռեյն Ռուսաստանից և Չինաստանից «սպառնալիքը» դնում է նույն հարթության վրա ահաբեկչությունից բխող մարտահրավերի հետ, կապում է այդպիսի «վտանգը» մեր երկրների կողմից տարվող միջուկային զինանոցի շարունակական արդիականացման հետ:
Կարևոր է, որ այս հայտարարություններն արվում են Վաշինգտոնի կողմից սեփական միջուկային զենքի բարելավման ուղղությամբ երկարատև ծախսատար ջանքերի ֆոնին: Ընդ որում՝ ԱՄՆ-ն իջեցնում է միջուկային զենքի օգտագործման «շեմը». մասնավորապես՝ 2019-ին նրանք Trident II բալիստիկ հրթիռների վրա փոքր հզորության W76-2 մարտագլխիկներ են տեղադրել: Այսպիսի գործողությունները մեծացնում են պոտենցիալ հակամարտությունը սրելու ռիսկը:
Ամերիկացի գործընկերներին առաջարկում ենք «չուռճացնել» հակառուսական տրամադրությունները հասարակության մեջ և փոխարենը կենտրոնանալ արդյունավետ փոխգործակցության վրա` ի նպաստ գլոբալ կայունության ու անվտանգության ամրապնդման»: