|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2020թ. Արցախի դպրոցներում առաջին դասարան է հաճախել 2452 աշակերտ: Այս մասին «Ապառաժ»-ը տեղեկացել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանից:
Ուսումնական գործընթացը կազմակերպվել է պարետատան պահանջներին ու ցուցումներին համապատասխան:
Նախորդ տարի առաջին դասանացիների թիվը 2385 էր:
Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանի՝ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներն այս տարի սեպտեմբերի 1-ի դրությամբ ունեն 928 առաջին դասարանցի:
Հավելենք, որ Արցախի ուսումնական հաստատություններում դասապրոցեսը սկսվել է այսօր՝ սեպտեմբերի 14-ին, իսկ սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիները խորհրդանշական ձևաչափում են դպրոց հաճախել:

Լուսանկարները՝ Սաթենիկ Պետրոսյանի