|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում սեպտեմբերի 13-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 57 մարդ։ Այդ մասին, ըստ Ermenihaber-ի, տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում:
Նշվում է, որ 1 օրում անցկացված 96․097 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․527 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.102 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 258.833 մարդ, իսկ 1.267 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մինչև այժմ Թուրքիայում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 291.162 և մահվան 7.056 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 519.560-ի։