|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կիպրոսը ռուսական ռազմանավերին իրավունք է տալիս իր նավահանգիստներ մուտք գործելու հումանիտար աջակցության խնդրանքների հիման վրա. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ԱԳՆ ղեկավար Նիկոս Քրիստոդուլիդիսին հղումով:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտահոգություն էր հայտնել կղզու նավահանգիստներ ռուսական ռազմանավերի կանոնավոր մուտքերի վերաբերյալ: Մեկնաբանելով Պոմպեոյի խոսքերը՝ Քրիստոդուլիդիսն ասել է, որ Կիպրոսը մարդասիրական օբյեկտներ է տրամադրում այն պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք դիմում են նման խնդրանքով:
ԱՄՆ-ը ցանկանում է, որ Կիպրոսն արգելի ռուսական ռազմանավերի մուտքը կղզու նավահանգիստներ. դա Կիպրոսին ամերիկյան զենքի մատակարարման արգելքի ամբողջական վերացման պայմաններից մեկն է: