|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հերթական նիստի օրակարգում նաև Արցախի «Հանրային Հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրենի ընտրության հարցն է եղել: Արցախի հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրած 4 թեկնածուներից 1-ի փաստաթղթերն անհամապատասխան են եղել մրցույթի չափորոշիչներին, ուստի խորհուրդը քննարկել է 3 թեկնածուների ներկայացրած ծրագրերը:
Խորհուրդը 1 կողմ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ մրցույթի հաղթող չի ճանաչել թեկնածուին, ում առաջարկել էր խորհրդի նախագահը: Այնուհետև լիազորությունները դադարեցնելու խնդրանք-պահանջով է դիմել խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը: Նիստ բավարարել է հրաժարականի պահանջը, ապա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահ ընտրվել Արթուր Ներսիսյանը։ Նրա նախագահությամբ շարունակված նիստում խորհուրդը 2 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ Արցախի «Հանրային Հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն է նշանակել Հրայր Ավետիսյանին։