|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոցում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցի թիվ 51/11 հասցեում գտնվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 22։33-ին։ Մասամբ այրվել են վագոն-տնակի փայտյա երեսպատումը, կահույք, հագուստ, աշխատանքային գործիքներ, և ջերմահարվել՝ հարակից նորակառույց շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատշգամբների կախովի առաստաղները։