|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Մալթայի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագծին. շահութաբաժինների եւ տոկոսների հարկը կբարձրացվի մինչեւ 15 տոկոս: Այդ մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Կառավարությունը հաստատել է Մալթայի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագիծը: Շտկումները վերաբերում են աղբյուրների հարկի ավելացմանը շահութաբաժինների եւ տոկոսների նկատմամբ մինչեւ 15 տոկոս: Կարգադրությունն ստորագրել է կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Միշուստինը նաեւ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել մալթական կողմի հետ եւ ստորագրել հարկային համաձայնագիրը փոխող արձանագրություն: Ռուսաստանը եւ Կիպրոսը այդպիսի փաստաթուղթ ստորագրել էին սեպտեմբերի 8-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: