|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
CNN Travel-ն ԱՄՆ քաղաքացիներին բաց երկրների թեմայի ներքո հիշեցրել է Հայաստան մուտքի կանոնները օտարերկրյա զբոսաշրջիկների համար :
Լրատվամիջոցը ներկայացրել է երկրները, որոնք ԱՄՆ քաղաքացիների համար լիովին բաց են, երկրները, որոնք բաց են, սակայն՝ որոշակի սահմանափակումներով, և երկրները, որտեղ չեն կարող մեկնել կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով:
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ԱՄՆ քաղաքացիները կարող են մեկնել, սակայն՝ որոշակի սահմանափակումներով: Հեռուստաընկերությունը հիշեցրել է Հայաստան մուտքի կանոնները: «Հայաստան ժամանելուն պես զբոսաշրջիկները պետք է անցնեն Covid-19 ՊՇՌ թեստ կամ 14 օր մեկուսանան: Թեստավորում անցած ուղևորները պետք է մեկուսանան՝ մինչև բացասական արդյունք ստանալը»,- նշել է CNN-ը` ակտիվ հղմամբ ներկայացնելով հայկական «Զվարթնոց» օդանավակայանի հիշեցումները երկիր մուտք գործելու կանոնների և թեստավորում իրականացնող լաբորատորիաների վերաբերյալ: Կարևոր է նաև տեղեկությունը, որ թեստավորումն արվում է անձի ինքնամեկուսացման հասցեում:
ԱՄՆ քաղաքացիների համար որոշակի սահմանափակումներով բաց են նաև Եգիպտոսը, Դուբայը, Մալդիվները, Մալթան, Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ: ԱՄՆ քաղաքացիներն ազատ կարող են մեկնել Ալբանիա, Բելառուս, Բրազիլիա, Մեքսիկա, Սերբիա, Թուրքիա, Հյուսիսային Մակեդոնիա, Զամբիա: Իսկ Թունիսն ու Ուկրաինան մինչև առնվազն սեպտեմբերի 28-ը փակ են ԱՄՆ քաղաքացիների համար:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր չվերթերը: