|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց մինչև օգոստոսի 30-ը ներառյալ կայացվել է 5182 կազմակերպության գործունեության կասեցման որոշում. Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ թվեր է տրամադրել փոխվարչապետի գրասենյակը:
Հարցին, թե որքա՞ն է կազմել իրավախախտում կատարած տնտեսվարող սուբյեկտների հանդեպ կիրառված տուգանքների ընդհանուր չափը,փոխվարչապետի գրասենյակից պատասխանել են. «Արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելու համար մինչև 30.08.2020 թ. ներառյալ կազմվել է 280 արձանագրություն, որից՝ 107-ով կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ 11 մլն 300 հազար ՀՀ դրամի չափով»:
Ինչ վերաբերում է վերը նշված որոշմամբ այս պահին կատարված վճարներին, ապա, ըստ ներկայացված՝ մուծման անդորրագրերի, օգոստոսի 30-ի դրությամբ կատարվել է 1 մլն 350 հազար դրամի վճարում:

