|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լիտվայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ Սվետլանա Տիխանովսկայային անվանելով Բելառուսի նորընտիր նախագահ. գրում է zik.ua-ն:
Այս առնչությամբ բանաձևում նշվում է. «Սեյմը միջազգային հանրությանը կոչ է անում սատարել Բելառուսի ժողովրդի կողմից ընտրված առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի և նրա նախաձեռնությամբ ստեղծված Համակարգող խորհրդի պահանջին, այն է՝ խորհրդարանական և նախագահական նոր, թափանցիկ, ժողովրդավար ընտրությունների անցկացումը»:
Միևնույն ժամանակ, Լիտվայի խորհրդարանը հստակեցնում է, որ նոր համաձայնագրեր կնքելիս Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները պետք է դիտարկել որպես երկրի բռնակցում:
Ըստ խորհրդարանականների՝ Ռուսաստանի հետ նոր միջազգային պայմանագրերի ստորագրումը սահմանափակում է բելառուս ժողովրդի ինքնիշխանությունը: «Ռուսաստանը չպետք է խառնվի Բելառուսի ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև չպետք է աջակցի Բելառուսի ոչ լեգիտիմ առաջնորդին այնպիսի պայմանագրեր կնքելու հարցում, որոնք կսահմանափակեն բելառուս ժողովրդի ինքնիշխանությունը: Ռուսաստանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն, եթե Բելառուսի ինքնիշխանությունը սահմանափակվի անօրինական միջոցներով»,- ասվում է փաստաթղթում:
Բանաձևին միաձայն աջակցել են Սեյմի 91 պատգամավորները։