|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգերի լիգայի երկրորդ տուրի Էստոնիայի դեմ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր նորամուտը նշած Վահան Բիչախչյանը էստոնացիների դեմ տոնած հաղթանակն արժանի է համարում:
«Կարողացանք մարզչի առաջադրանքը դաշտում կատարել: Հիանալի թիմային աշխատանք էր: Արժանի էինք հաղթանակի: Ուրախ եմ նորամուտիս խաղի կապակցությամբ: Ու կարևոր է, որ նորամուտիս խաղում հաղթեցինք: Հուսով եմ, որ սա մեր նոր հաղթանակների սկիզբն է»,-Բիչախչյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելովԷստոնիային հաղթեց 2:0 հաշվով: Երրորդ տուրում Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա Վրաստանի հավաքականի հետ: Այդ խաղընախատեսված է հոկտեմբերի 11-ին: