|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կամաց-կամաց մարմին է ստանում: Երևանի քաղաքապետարանն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել:
Քանդակն ամբողջությամբ բրոնզից է, կողքերը և հետնամասը քարային լուծումներ ունեն: Քանդակագործ Ալբերտ Վարդանյանն առայժմ աշխատում է նախնական` կավե օրինակի վրա: Դրանից հետ կլինեն գիպսային աշխատանքները, որից հետո կուղարկվի Եկատերինբուրգի ձուլարան:
Նախագիծն իրականացվում է կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ բաց մրցույթ էր անցկացրել: Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի Բեյրութի փողոցից դեպ Զաքյան փողոց ձգվող ցանկապատի հենապատերի միջնամասում: Երևանի ավագանու առաջիկա նիստում վերջնական որոշում կկայացվի: Ավագանու անդամները հանդիպել են հեղինակի հետ, հետաքրքրվել աշխատանքի ընթացքով: