|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (ՀԿԱԾ) հայտնում են՝ արտակարգ դրության ավարտից հետո արգելանք կիրառելու և բռնագանձում տարածելու սահմանափակումը դադարելու է:
«Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երկրում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Կառավարության որոշման հիման վրա սույն թվականի ապրիլի 14-ից հետո Ծառայությունն արգելանքներ չի կիրառել և բռնագանձում չի կատարել հանրային իրավական դրամական պահանջների գործերով՝ տրանսպորտային միջոցի կայանման համար սահմանված կարգով չվճարելու հիմքով, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության կողմից կայացված և անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով»,- այս մասին նշված է ՀԿԱԾ-ի հաղորդագրության մեջ։
Ծառայությունը տեղեկացնում է, որ արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 17։00-ից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավոր է վերսկսել նշված վարույթներով օրենքով նախատեսված գործողությունների կատարումը, այդ թվում՝ պարտավորության չափին համապատասխան արգելանքի կիրառումը և համապատասխան դրամական միջոցների բռնագանձումը։