|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՅԴ Արցախի կազմակերպության կրթամշակութային հանձնաժողովը սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, շնորհավորում է մեր բոլոր աշակերտներին, ուսուցիչներին, ուսանողներին, դասախոսներին կրթության և գիտության ասպարեզի բոլոր նվիրյալներին:
Մեր ժողովուրդը բազում դարերի ընթացքում բայձր գնահատելով կրթության և գիտության դերը հանրային կյանքում, հասել է որակապես նոր հանգրվանի:
Հայ ժողովրդի ազատությունը, անկախությունը, հայկական պետականության հզորացումը, երաշխավորվում է կրթված, ազգային արժեհամակարգով օժտված հանրության առկայությամբ: Ուստի բոլորին մաղթում ենք անսպառ եռանդ ու անընկճելի հաստատակամություն:
Թող սեպտեմբերի մեկը դառնա մեր ուսումնատենչ ժողովրդի լուսավոր ապագան խորհրդանշող օր:
ՀՅԴ Արցախի կազմակերպության կրթամշակութային հանձնաժողով