|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բելառուսի ԿԸՀ-ի կողմից երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու համար մերժում ստացած Վիկտոր Բաբարիկոյի շտաբը հայտարարություն է տարածել առ այն, որ իրենք նոր կուսակցություն կստեղծեն: Այն կկոչվի «Вместе»։ Այս մասին Վիկտոր Բաբարիկոն հայտնել է պաշտոնական յութուբյան ալիքում տեսաուղերձով:
«Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար Բաբարիկոյի խոսքով՝ կուսակցության հիմնական հանձնարարություններն են սահմանադրական բարեփոխումների անցկացումն ու քաղաքացիական նախաձեռնությունների միավորումը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եկել է մեր պայքարի շարունակման մասին հայտարարելու ժամանակը, սակայն արդեն ինչ-որ կազմակերպչական ձևով, որի պարագայում հնարավոր է միավորել բոլոր կողմնակիցներին»:
Ի հավելումն՝ Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչ ու ընդդիմության Համակարգող խորհրդի ղեկավար կազմի անդամ Մարիա Կոլեսնիկովան ասել է, որ շատ շուտով կներկայացվեն կուսակցության գրանցման փաստաթղթերը:. «Մենք կձևավորենք նոր, գիտակից և պատասխանատու բելառուսական հասարակություն»,- շեշտել է նա:
Հիշեցնենք՝ «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավարը կալանքի տակ է հունիսի կեսերից: Ենթադրվում է, որ ուղերձը ձայնագրվել է մինչ կալանավորումը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: