|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Զարմանալի է, որ Երևանի ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցությունից մարդ չընտրեցին՝ որպես փոխքաղաքապետի թեկնածու. ըստ Yerkir.am-ի՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մամուլի ասուլիսում։
Նա նշեց, որ շրջանառվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականի անունը։
«Չգիտեմ՝ ինչ մասնագիտական ունակություններ ունի, բայց քաղաքային ոլորտը բավականին բարդ է, և զարմանալի է, որ իրենց խմբակցության ներսից մարդ չհատկացրին, որովհետև իրենց խմբակցությունում կային մարդիկ, որոնք ավագանու ակտիվ անդամներ էին, հարցազրույցներ էին տալիս»,- ասաց նա։
Խաժակյանի համար անհասկանալի է՝ ինչու այդ մարդկանց տարան շատ ավելի ցածր պաշտոնների, բայց հանեցին ավագանուց։
«Ես կպատկերացնեի, որ հաջորդ փոխքաղաքապետը պետք է լիներ ավագանու անդամ, որ ոլորտը գոնե երկու տարի է՝ վիզուալ պատկերացնում է»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: