|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օգոստոսի 31-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 18 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1487 է: Այս մասին գրում է երկրի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից բուժվել է ևս 19 պացիենտ, ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1240 մարդ: Վարակից մահացել է 19 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է 5524 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ՝ 221 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան՝ բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: