|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը թոքերի բորբոքմամբ հոսպիտալացվել է Կոմունարկայի քաղաքային հիվանդանոցում:
Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերին, Պևցովի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եկել:
«Դմիտրիի մոտ թոքերի բորբոքում է: Երեք ժամ առաջ նրան տեղափոխել են Կոմունարկայի հիվանդանոց: Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ դերասանի հիվանդության պատճառով թատրոնի նոր խաղաշրջանը, որը պետք է մեկնարկեր Մարկ Զախարովի «Կապլան» ներկայացմամբ, կբացվի այլ բեմադրությամբ: