|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օգոստոսի 28-ին Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացրել են հերթական վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։
Վաղ առավոտից Արցախի փողոցի, Բաղրամյան և Մաշտոցի պողոտաների ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին արձանագրվել է գերբեռնված փոխադրման դեպքեր։ Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները շարունակել են իրականացնել նաև լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։ Տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են հանրապետության ողջ տարածքում: