|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ Սիրիայի խաղաղության երեք երաշխավորները, և Սիրիայի կարգավորման հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը Ժնևում հրավիրել են Սիրիայի սահմանադրական կոմիտե՝ մտքեր փոխանակելու պատերազմական երկրում տիրող խաղաղության գործընթացի վերաբերյալ: Այս մասին օգոստոսի 27-ին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
Սիրիայի սահմանադրական կոմիտեի նիստը նվիրված էր Իդլիբում հրադադարին և ձերբակալվածներին ազատ արձակելուն: Պեդերսենը Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի երրորդ նիստում զեկույց ներկայացրեց բանակցությունների առաջին փուլի մասին և հույս հայտնեց, որ հրադադարի ռեժիմը կերկարաձգվի Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում:
Սիրիայում խաղաղության երեք երաշխավորները մանրամասն ներկայացրեցին երկրում ընթացող խաղաղության գործընթացը և հումանիտար խնդիրները:
Իրանի արտգործնախարարի հատուկ քաղաքական հարցերի ավագ օգնական Ալի-Ասղար Հաջին մասնակցել է ժնևյան հանդիպմանը՝ Թեհրանի դիրքորոշումն արտահայտելու համար: Հաջին շեշտեց Սիրիայի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը: Նա նաև հայտարարել է, որ Իրանը վճռական է տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայում, պայքարելու ահաբեկչության դեմ: