|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Պլեխանովի անվան ինստիտուտը համագործակցության հրավեր է արել Շրջակա միջավայրի նախարարին․
«Ուրախությամբ տեղեկացանք, որ ՄԱԿ-ը 10 մլն. դոլար է տրամադրելու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ՀՀ-ում անտառների վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման համար։
Հայտնում ենք, որ Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի Արհեստական բանականության լաբորատորիան և “High Intelligence” ՍՊԸ-ն համատեղ արդեն իսկ իրականացրել են մաթեմատիկական և ծրագրային մշակումներ, որոնց նպատակն է գործարկել անտառային հրդեհների գերվաղ հայտնաբերման և մարման ամբողջովին ավտոմատացված համակարգ: Այն լիովին լուծելու է անտառների հրդեհների կանխարգելման և մարման խնդիրը՝ նվազագույն ծախսերի միջոցով, զրոյացնելով մարդու առողջության և կյանքին սպառնացող բոլոր հնարավոր վտանգները։ Ծրագիրը կրում է «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԳԵՐՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ և ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» անվանումը։
Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղն ու “High Intelligence” ՍՊԸ-ն, աջակցություն հայտնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը այդ հրատապ խնդրի լուծման գործում, հայտարարում են, որ պատրաստ են նախարարի հետ հանդիպմանը (նաև առցանց ձևաչափով)՝ համագործակցության համար շահագրգիռ քննարկում անցկացնելու նպատակով»։