|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանականհիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացի:
Քաղաքապետի հանձնարարությամբ հիվանդանոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, հետաքրքրվել քաղաքացիների առողջական վիճակով:
Հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշել է, որ 1949թ. ծնված կնոջ վիճակը միջին ծանրության է, իսկ 1979 թ. ծնված տղամարդը ծանրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի 2-3-րդ աստիճանի այրվածքներ:
Սերգեյ Հարությունյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել բուժկենտրոնին: